Լկտիություն է և մանիպուլյացիաների փորձ, Ծառուկյանը դատարանի կողմից արդեն իսկ արդարացվել է այդ գործի շրջանակներում. Աբովյան
Դա քաղաքականության հետ ոչ մի աղերս չունի, լկտիություն է եւ մանիպուլյացիաների փորձ, որովհետեւ պարոն Ծառուկյանը դատարանի կողմից արդեն իսկ արդարացվել է այդ գործի շրջանակներում: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի կողմից 1979 թվականին խմբակային բռնաբարությանը համար դատապարտվելու քրգործի նյութերի հրապարակմանը:
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը արդարացվել է դեպքից 22 տարի անց՝ 2001 թվականին:
«Մենք շատ լավ գիտենք, որ խորհրդային տարիներին միլիցիան գումարներ կորզելու համար մարդկանց այ տենց իրավիճակի մեջ էր գցում: Գոյություն ունի նվազագույնը բարոյականության շեմ: Չի կարելի քաղաքականությունը խառնել անձնականի հետ: Դա ցույց է տալիս այն թեզը, որ այն եռանդով, որ լցվեցինք իրենք ԲՀԿ-ի դեմ, պարոն Ծառուկյանի դեմ կռւվ տալով, թող այդ նույն եռանդով լծվեն սոցիալ-տնտեսական իրավիճակը դզելուն, խայտառակ գործազրկությունը կանգացնելուն: Ի վերջո, կորոնավիրուսից մարդիկ են մահանում, ինչ՞վ են զբաղված: Մարդ պետք է բարոյականություն ունենա, որ չանցնի եւ հինավուրց Գյուլնազ տատի հեքիաթները բերի»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Նախագահը ստացել է ԱԱԾ պետի և Արտակ Դավթյանի պաշտոնից ազատման առաջարկությունները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տն...
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...