Գագիկ Ծառուկյանին արդարացնող դատավորներից մեկը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայրն է
ՀՀ ԱԻՆ նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, համաձայն որի՝ բռնաբարության համար մեղադրվելուց տարիներ անց Գագիկ Ծառուկյանն արդարացվել է:
«Տարիներ առաջ եղել է Վճռաբեկ դատարանի արդարացման վճիռը։ Փա՛ռք Աստծո՝ կան մարդիկ, որոնք գիտեն ճշմարտությունը, որ այդ պատմության հիմքում ընկած է սովորական շանտաժի մի սովորական պատմություն»,-ֆեյսբուքյան էջում գրել է Ռոստոմյանը:
Ըստ փաստաթղթի՝ Գագիկ Ծառուկյանին արդարացնող դատավորներից մեկը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայրն է՝ Մհեր Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ից համացանցում լայնորեն տարածվել են ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին վերաբերող խմբակային բռնաբարության և կողոպուտի գործով նյութի մանրամասները: Ըստ հրապարակման՝ Գագիկ Ծառուկյանը 1979 թվականին դատապարվել է 7 տարվա ազատազրկման:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Նախագահը ստացել է ԱԱԾ պետի և Արտակ Դավթյանի պաշտոնից ազատման առաջարկությունները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տն...
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...