Հերթական անգամ հաշվարկների մեջ սխալվելու տխուր արվեստը. Մարիամ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, Ֆեյսբուքի իր էջում կիսվել է վարչապետի՝ այսօրվա ճեպազրույցից մի հատվածով և մեկնաբանել. «Հերթական անգամ հաշվարկների մեջ սխալվելու տխուր արվեստը»:
Նշենք, որ պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարեց. «Հայաստանում կորոնավիրուսի համավարակի հետ կապված շատ հատկանշնական իրավիճակ է արձանագրվել, և Հայաստանում դաշտը կարելի է բաժանել երկու մասի՝ մարդիկ, ովքեր շահագրգռված են, որ կորոնավիրուսի վարակը հնարավորինս տարածվի և հնարավորինս վատ ընթացք ստանա, նրանք հայտնի քաղաքական շրջանակներն են»։
Նա նաև հավելեց, որ ՀՀ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության նկատմամբ սաբոտաժային քայլերն արժանանալու են գնահատականի, և այդ գնահատականի հասցեատերերը արժանանալու են կոնկրետ ճակատագրերի։ «Նրանք նետվելու են Հայաստանի քաղաքական պատմության աղբանոցը, նրանք այնտեղ են դե ֆակտո, և այնտեղ լինելու փաստը դե յուրե կարձանագրվի շուտով»,- ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազնվության, անկեղծության և սխալները ընդունելու մասին. Արսեն Թորոսյան
Ազնվության, անկեղծության և սխալները ընդունելու մասին… ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում է։
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիճակն էլ ավելի է վատանում. արձանագրվել է վարակման 697 նոր դեպք․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտնել է կորոնավիրուսի հաստատված 697 նոր դեպքի մասին։«Վատ լուր ունեմ, և այդ վ...
Որպես Ծառուկյան Գագիկ եմ ասում՝ անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հարցաքննության գնալուց առաջ իր առանձնատան դիմաց դիմեց նաև ժողովրդին: «Այսօրվա այս պահը...
ԱԱԾ-ն այս պահին խուզարկություն է իրականացնում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը. Նաիրա Զոհրաբյան
ԱԱԾ-ն այս պահին խուզարկություն է իրականացնում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը։ Այս մասին տեղեկացնում են ԲՀԿ-ական պատգա...