Երիտասարդ ԱԱԾ տնօրենի կենսագրությունը
Արդեն տեղեկացրել ենք՝ գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն:
Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը․
Ծնվել է 1991 թվականի մայիսի 22-ին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում[1]: 2009-2011 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում:
- 2013, ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
- 2015, ավարտել է Հայաստանի արդարադատության ակադեմիայում դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը:
- 2016, ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
- 2013-2014, աշխատել է ՀՀ ոստիկանության ԵՔՎ, ապա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչ:
- 2016, աշխատել է ՀՀ դատախազության Շիրակի մարզի դատախազության դատախազ:
- 2016-2018, աշխատել է ՀՀ դատախազության Երևան քաղաքի դատախազության դատախազ:
- 2018 հունիսի 8-ից, աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ:
- 2018 հուլիսի 10-ից, աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչության պետ:
- 2019 փետրվարի 15-ից, աշխատել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալ:
- 2019 մարտի 1-ից, աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական:
- 2019 ապրիլի 10-ից, աշխատել է ՀՀ Վարչապետի որոշմամբ՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ:
- 2019 ապրիլի 25 - 2020 մայիսի 4, աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնակատար:
- 2020 մայիսի 4 - 2020 հունիսի 8, աշխատել է ՀՀ ԱԱԾ փոխտնօրեն:
- 2020 հունիսի 8-ից, ՀՀ ԱԱԾ տնօրեն:
2017 թվականին պարգևատրվել է գերատեսչական մեդալով:
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...
ՀՐԱՏԱՊ. Նախագահը ստացել է ԱԱԾ պետի և Արտակ Դավթյանի պաշտոնից ազատման առաջարկությունները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տն...
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...