Հասել և հատել ենք այն գիծը, որից այն կողմ դժոխային վիճակն է. Նիկոլ Փաշինյան

Պարետատան նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանրության առաջ պարտավորություն ունի կորոնավիրուսի և ամեն ինչի մասին ասել ճշմարտությունը, որքան էլ այն դաժան հնչի և լինի:

 

«Եվ դառնությամբ եմ ասում, որ այսօրվա դրությամբ հանրապետությունով շուրջ 250 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի կա, ով սպասում է հոսպիտալիզացիայի ենթարկվելու իր հերթին: Այսինքն մեր առողջապահական համակարգն այսօր արդեն այնքան ծանրաբեռնված է աշխատում, որ հոսպիտալիզացիայի ենթակա հիվանդներին չենք հասցնում տեղավորել հիվանդանոցներում, ասեմ ավելին, որ մենք արդեն ունենք դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից: Ընդ որում, ուշացման պատճառը երկակի է, հարազատները մի փոքր ուշացրել են հիվանդի վիճակի մասին ճիշտ տեղեկատվության փոխանցումը, տեղեկատվությունը փոխանցվել է ուշացումով, ռեակցիան էլ եղել է ուշացումով և դրա պատճառով մենք արձանագրել ենք այպիսի թերևս առաջին մահը: Երկու մահվան դեպք ենք ունեցել, երբ պացիենտը պետք է գտնվեր վերակենդանացման բաժանմունքում, բայց ինքը գտնվել է ընդհանուր բաժանմունքում` վերակենդանացման բաժանմունքում տեղ չլինելու պատճառով»,-նշեց նա:

 

Պարետատան նիստին մենք քննարկումներով ընդհուպ մոտեցանք եզրին՝ որոշում կայացնելու հայտարարել տոտալ և անվերապահ արգելափակում։ Քննարկումների արդյունքում մենք տեսանք, որ այդ որոշումը չի բերելու ցանկալի արդյունքների, և դա ցանկալի որոշում չէ ոչ միայն այն պատճառով, որ դրա տնտեսական հետևանքները կլինեն ծանր, այլև առավել ևս այն պատճառով, որ մենք համոզված ենք, որ այդ կարանտինը չի պահվելու այն որակով, որը կարող է մեզ բերել ցանկալի արդյունքների։ 

 

Մենք գործ ունենք հակահամաճարակային կանոնների այնպիս չպահպանման հետ, որ եթե հիմա Հայաստանի բնակավայրերի հատվածները փակենք, այդ չպահման պայմանները տեղափոխվելու են շենքեր, հանդիպումները և խնջույքները տեղափոխվելու են հարևանների տներ, և մենք հարված ենք հասցնելու տնտեսության ողնաշարին ու չենք ունենալու ցանկալի արդյունք կամ առնվազն արգելափակումները բացելուց հետո շատ արագ՝ գործնականում 10-15 օրվա ընթացքում, վերադառնալու ենք օրը 500, 600, 700 նոր դեպքի, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ