Արթուր Վանեցյանը դատի է տվել վարչապետին և նրա խոսնակին․ պահանջում է նաև 2 մլն դրամ․ ՀԺ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա խոսնակ Մանե Գեւորգյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։ Այս մասին գրում է «Հժ»-ն։
Հայցը ներկայացվել է հունիսի 4-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին։
Հայցվորը պահանջում է պարտավորեցնել պատասխանողներին՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, դրանք հեռացնել, հերքման տեքստը հրապարակել, ինչպես նաեւ պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցել։
Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը մեր զրույցում ասաց, որ հայցի պատճառը Մանե Գեւորգյանի ապրիլի 29-ի ֆեյսբուքյան գրառումն է։
Կիվիրյանը նշեց, որ ընդհանուր առմամբ պահանջում են 2 մլն դրամի չափով փոխհատուցում։ Նրա խոսքով՝ մամուլի խոսնակը հանդես է գալիս վարչապետի անունից, այդ իսկ պատճառով հայցը ներկայացվել է նաեւ վարչապետի դեմ։
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը մեր զրույցում ասաց, որ հայցը դեռ չի ստացել։ Հարցին՝ պատրաստվո՞ւմ է հերքել իր գրառումը՝ նա բացասական պատասխան տվեց։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...
ՀՐԱՏԱՊ. Նախագահը ստացել է ԱԱԾ պետի և Արտակ Դավթյանի պաշտոնից ազատման առաջարկությունները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տն...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...