Մարտին Ծառուկյանը զգուշացնում էր, որ պետք է հրատապ սահմանը փակել Իրանի հետ․ Աբովյանը հիշեցնում է Սիմոնյանին
Շատ լավ է, որ պարոն Ծառուկյանի ասածը վերարտադրեցիք, դե ես մի երկու ասած էլ հիշեցնեմ։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը՝ դիմելով Ալեն Սիմոնյանին, որը ամբիոնից գործընկերներին հիշեցրել էր Գագիկ Ծառուկյանի արտահայտությունը՝ որ կորոնավիրուսը բարի մարդկանց չի կպնում, սակայն խմբակցության ղեկավարը չի մասնակցում նիստերին։
«Մարտ ամսին պարոն Ծառուկյանը զգուշացնում էր, որ պետք է հրատապ սահմանը փակել Իրանի հետ, ի՞նչ պատասխան ստացանք, ժպիտ, ոչինչ ամեն ինչ նորմալ է։ Պարոն Ծառուկյանը, որ ասում էր տնտեսական ճգնաժամ է գալիս, ի՞նչ էիք ասում, Էկոնոմիկայի նախարարն այստեղ ժպիտով կանգնած նայում էր երեսիս, դե մենք սենց էլի, ի՞նչ ճգնաժամ, սցենարը կա, բայց դե չգիտեմ»,– ասաց Աբովյանը։
Աբովյանի խոսքով՝ դրա հետեւանքով վերջին 2 օրերին ունենք 500 թվից ոչ պակաս հիվանդության դեպքեր. «Մենք այսօր ունենք խայտառակ տնտեսական իրավիճակ ու դուք գիտեք դրա մասին։ Ունենք ծայրահեղ իրավիճակ սոցիալական ոլորտում։ Չի կարելի պատասխանատվությունը բարդել ժողովրդի վրա, բա իշխանությունն ինչի՞ համար է։ Զարգացումներւ, որոնք այսօր տեղի են ունենում վտանգավոր են ու դուք գիտեք դրա ամսին եւ րոպե առաջ քայլեր են պետք ձեռնարկել, որ այս անդունդից դուրս գանք»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...
ՀՐԱՏԱՊ. Նախագահը ստացել է ԱԱԾ պետի և Արտակ Դավթյանի պաշտոնից ազատման առաջարկությունները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիճակն էլ ավելի է վատանում. արձանագրվել է վարակման 697 նոր դեպք․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտնել է կորոնավիրուսի հաստատված 697 նոր դեպքի մասին։«Վատ լուր ունեմ, և այդ վ...