ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շնորհավո´ր տոնդ, Վրաստան»․ Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձով շնորհավորել է Վրաստանին՝ անկախության տոնի առթիվ։
«Շնորհավո´ր տոնդ, Վրաստա´ն, Հայաստանից՝ սիրով»,-տեսանյութը մակագրել է նա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վրաստանը պաշտոնապես հայտարարել էր, որ պատասխան կպահանջի Արսեն Թորոսյանից։
Մասնավորապես, Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել էր, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակի վիճակագրության վերաբերյալ քննադատությունն անհիմն է և որոշակի հարցեր է առաջացնում:
Տիկարաձեի խոսքով՝ վրացական կողմը մշտական կապի մեջ է գտնվել Հայաստանի գործընկերների հետ, որոշակի խորհրդակցություններ են անցկացրել երկու երկրում տիրող համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ: Վրաստանի գլխավոր բժիշկն ընդգծում է՝ եթե հայ գործընկերը հարցեր ուներ, կարող էր օգտվել հաղորդակցման այդ ալիքից և կստանար իր հարցերի պատասխանները:
Նախարարը նաև նշել է, որ պատրաստվում են հետ կապ հաստատել հայ գործընկերոջ հետ, որպեսզի պարզաբանումներ ստանան:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր նպատակը որևէ մեկին տուգանելը չէ, այլ՝ որ կանոնները պահպանվեն. Փաշինյան
Պարետատան նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդեսեկավ բրիֆինգով, որին մասնակցեցին նաև Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկց...
ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Մեր թեստը, ցավոք, դրական է. այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիճակն էլ ավելի է վատանում. արձանագրվել է վարակման 697 նոր դեպք․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտնել է կորոնավիրուսի հաստատված 697 նոր դեպքի մասին։«Վատ լուր ունեմ, և այդ վ...
«Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար». ինչի մասին է մեծ աղմուկ հանած գիրքը. Lurer. com
Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վրացական փողոցում «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով երեխաներին գրքեր ե...