Ռուսաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում աճել է 8599-ով
Ռուսաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում աճել է 8599-ով, հայտնում է eadaily.com-ը ՝ հղում տալով կորոնավիրուսի դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։
Ռուսաստանում, մայիսի 24-ի տվյալներով, գրանցվել է 344 481 հիվանդ։ Օրական աճը կազմել է ռեկորդային ցածր 2,6 տոկոս, նախօրեին գրանցվել է 2,9 տոկոս աճ:
Մոսկվայում մեկ օրվա ընթացքում գրանցվել է վարակման 2516 նոր դեպք, ինչը նույնպես մայիսի սկզբից ի վեր ամենացածր ցուցանիշն է:
Ընդհանուր առմամբ, երկրում ապաքինվել է 113 299 մարդ, որից 5363-ը դուրս է գրվել վերջին օրվա ընթացքում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 322 նոր դեպք, 4 մահ
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամ...
316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի. Թորոսյան
Կորոնավիրուսի վարակով պայմանավորված՝ այս պահի դրությամբ Հայաստանում կա 316 ծանր վիճակում գտնվող քաղաքացի։ 53 քաղաքացի ծա...
Երկար ժամանակով ջուր չի լինի նշված հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավոր...
Նշված հասցեների ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավոր...