Արցախում վարակակիրների թիվն ավելացավ ևս 1-ով. 34 վարակվածներից 13-ն ապաքինվել են
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը հաստատվել է ևս մեկ քաղաքացու մոտ:
Վարակակիրը Շահումյանի շրջանից է՝ հաստատված դեպքի շփման շրջանակից, ապրում էր միայնակ և մինչ հիվանդության հաստատումը ինքնամեկուսացված էր:
Այսպիսով, Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսի հիվանդացության 34 դեպք:
Հուրախություն բոլորի, հիվանդությունը հաղթահարել են ևս 3 քաղաքացի: Առողջացման դեպքերն արդեն 13-են, մահացություն չի գրանցվել:
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է նաև, որ շարունակվում է 72 քաղաքացու մեկուսացումը, թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 725 փորձանմուշ:
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 289-ով, ունենք մահվան 4 դեպք
Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 289-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 740...
Հայաստանում կորոնավիրուսի 452 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 452 նոր դեպք: Մահացել է 7 քաղաքացի: Վարակվածն...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 359-ով. վարակվածների ընդհանուր թիվը 6661 է
Հայաստանում մայիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 359 նոր դեպք: Մահացել է ևս 4 քաղաքա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 372, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում մայիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 372 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...