Աննա Հակոբյանը Արամ Ա-ի հետ քննարկել է «Թռչնոց բույն» որբանոցի գործունեությանն առնչվող հարցեր
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 25-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ:
Աննա Հակոբյանը հետաքրքրվել է Լիբանանի հայ համայնքի վիճակով: Մասնավորապես անդրադարձ է եղել «Թռչնոց բույն» որբանոց-մանկատան գործունեությանը, խնդիրներին:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր, ծրագրեր:
«Թռչնոց բույն» որբանոց-վարժարանն իր գործունեությունն սկսել է 1920 թ. Լիբանանի Սիդոն քաղաքում: 1922 թ. որբանոցը տեղափոխվել է Ջբեյլի հարևանությամբ գտնվող Զուկ Միքայել բնակավայր: 1926 թ., Դանիական կին միսիոներների կազմակերպության կողմից գնվել է Ջբեյլում (Բիբլոս) գտնվող ամերիկյան Միջին Արևելքի օգնության ֆոնդի որբանոցը, որն էլ 1928 թ. պաշտոնապես անվանվել է «Թռչնոց բույն»:
1970 թ. «Թռչնոց բույնը» Դանիական կին միսիոներների կազմակերպության կողմից պաշտոնապես հանձնվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը: 2015 թ. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հաստատության տարածքում հիմնել է Հայոց ցեղասպանության թանգարան: Իր գործունեության սկզբից «Թռչնոց բույնն» ապաստանել է Օսմանյան Թուրքիայում 1915-23 թթ. Հայոց ցեղասպանության ժամանակ մազապուրծ եղած ավելի քան 4000 հայ որբերի: Այս հաստատությունում հազարավոր հայ գաղթական որբ երեխաներ խնամվել և հայկական դաստիարակություն են ստացել: Ներկայումս որբանոց-վարժարանում խնամվում և կրթություն են ստանում 26 հայ երեխաներ:
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 289-ով, ունենք մահվան 4 դեպք
Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 289-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 740...
Հայաստանում կորոնավիրուսի 452 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 452 նոր դեպք: Մահացել է 7 քաղաքացի: Վարակվածն...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 359-ով. վարակվածների ընդհանուր թիվը 6661 է
Հայաստանում մայիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 359 նոր դեպք: Մահացել է ևս 4 քաղաքա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 372, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում մայիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 372 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...