Սյունիքում մինչ այժմ կորոնավիրուսի 61 դեպք է գրանցվել, 49-ը բուժվել են. մարզպետարան
Սյունիքի մարզում մինչ այժմ կորոնավիրուսի 61 դեպք է գրանցվել, այս պահին կա 12 ակտիվ դեպք։ Այս մասին ասված է մարզպետարանի էջում տեղադրված հայտարարության մեջ:
«Տեղեկացնում ենք, որ այս պահի դրությամբ Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․
Ընդհանուր՝ 61 հաստատված դեպք, որից 49 հոգի բուժվել է, 12 հոգի բուժում է ստանում, որից՝ 5 հոգի՝ Քաջարանից, 2 հոգի՝ Գորիսից, 4 հոգի՝ Սիսիանից, 1 հոգի՝ Մեղրիից։ 12 հիվանդները գտնվում են Կապանի բժշկական կենտրոնում։
Հարգելի՛ քաղաքացիներ, կրկին հորդորում ու կոչ ենք անում՝ համավարակի տարածման բարձր վտանգի ներկա պայմաններում շարունակել խստորեն պահպանել անվտանգ վարքի ու ախտահանման հետ կապված՝ ՀՀ ԱՆ եւ պարետատան ցուցումները, սահմանափակել շփումները, ձեռնարկել միջոցառումներ՝ տանը, աշխատավայրում եւ դրսում՝ ինքներդ ձեզ ու ձեր մտերիմներին պաշտպանելու ու վարակի տարածումը կանխարգելելու համար։
Հատկապես զգուշության ու զգոնության կոչ ենք անում Սիսիան համայնքի մեր բնակիչներին, քանի որ վերջին գրանցված դեպքերն արձանագրվել են այդտեղ»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 359-ով. վարակվածների ընդհանուր թիվը 6661 է
Հայաստանում մայիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 359 նոր դեպք: Մահացել է ևս 4 քաղաքա...
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 374, մահվան՝ 3 դեպք
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամ...
Հայաստանում կորոնավիրուսի 452 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 452 նոր դեպք: Մահացել է 7 քաղաքացի: Վարակվածն...
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 289-ով, ունենք մահվան 4 դեպք
Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 289-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 740...