Հասարակություն

Ռուսաստանում կրկին մեծացել է կորոնավիրուսով վարակվողների թիվը

WRed
Ռուսաստանում կրկին մեծացել է կորոնավիրուսով վարակվողների թիվը

Օրական կտրվածքով նոր վարակումների թիվը Ռուսաստանում կրկին աճել է՝ հասնելով 9434-ի։ Սա հետևել է օրերով շարունակվող նվազման միտումին։ Նախորդ օրը աճը կազմել էր 2,8 տոկոս, այսօր՝ 2,9 տոկոս։ Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։ 

Ընդհանուր առմամբ՝ վարակվածների գումարային թիվը Ռուսաստանում անցել է 335 հազարից։ Այս մարդկանցից գրեթե 108 հազարն արդեն ապաքինվել է վարակվելուց հետո։ Մահացածների ընդհանուր թիվը 3388 է։ Ընդ որում՝ նախորդ օրվա 150 մահվան դեպքերից հետո այսօր որոշակի նվազում կա․ մահվան 139 դեպք է գրանցվել։ 

Նշենք, որ Ռուսաստանը վերջին շաբաթների ընթացքում կորոնավիրուսի նոր կենտրոններից մեկն է։ Այն վարակվածների թվով զիջում է միայն Միացյալ Նահանգներին։ Սակայն տարածման տեմպը այստեղ որոշակիորեն նվազել է։ Եվ, հաշվի առնելով Բրազիլիայում վարակման տեմպերը, հավանական է, որ այդ երկիրը այսօր առաջ կանցնի Ռուսաստանից։ 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250