ՊԲ հրամանատարը զինվորականներին է հանձնել բնակարանների գնման վկայագրերը
ՊԲ-ի բնակարանային հերթում հաշվառված և արդեն պահեստազոր արձակված զինվորականները, ԱՀ կառավարության որոշման համաձայն և պաշտպանության նախարարի հրամանով, արդեն սկսել են ստանալ հասանելիք բնակտարածքին համապատասխան բնակարանների գնման վկայագրերը: Ինչպես հայտնում են Արցախի ՊԲ-ից, առաջին 21 շահառուները երկար սպասված վկայագրերը ստացել են մայիսի 23-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի կողմից: Բանակի հրամանատարը շնորհակալություն է հայտնել ներկաներին երկարամյա արդյունավետ ծառայության համար, շնորհավորել ու հավաստիացրել, որ ՊԲ-ի ինչպես գործող, այնպես էլ պահեստազոր անցած զինվորականների բնակարանային խնդիրները այսուհետ ևս կշարունակեն մնալ երկրի ղեկավարության ու բանակի հրամանատարության մշտական ուշադրության կենտրոնում: Հավելենք, որ առաջիկայում ծրագիրը կներառի շատ ավելի մեծ թվով նախկին զինծառայողների:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 359-ով. վարակվածների ընդհանուր թիվը 6661 է
Հայաստանում մայիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 359 նոր դեպք: Մահացել է ևս 4 քաղաքա...
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 374, մահվան՝ 3 դեպք
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամ...
Հայաստանում կորոնավիրուսի 452 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 452 նոր դեպք: Մահացել է 7 քաղաքացի: Վարակվածն...
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 289-ով, ունենք մահվան 4 դեպք
Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 289-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 740...