Բրազիլիան հայտնվել է երկրորդ հորիզոնականում. COVID-19
Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 330 890-ի: Այս մասին են վկայում Բրազիլիայի Առողջապահության նախարարության և Ջոն Հոփկինսի համալսարանի տրամադրած տվյալները։ Բրազիլիայում մահվան դեպքերի թիվը 1 օրում ավելացել է 1001-ով՝ հասնելով 21 048-ի։
Կորոնավիրուսով վարակվածների թվով Բրազիլիան աշխարհի երկրների շարքում երկրորդն է՝ առաջ անցնելով Ռուսաստանից (326 448)։ Այդ ցուցանիշով երկիրը զիջում է միայն ԱՄՆ-ին (1 600 782)։ Միայն վերջին 1 օրում երկրում ի հայտ է բերվել վարակման 20․8 հազար նոր դեպք, ինչը նոր ռեկորդ է դարձել։ Լատինաամերիկյան երկրների շարքում Բրազիլիան վարակակիրների և մահվան դեպքերի թվով առաջատարն է։ Երկրում վարակի տարածման էպիկենտրոնը Սան-Պաուլու նահանգն է՝ համանուն մայրաքաղաքով։ Այնտեղ կա 76․8 հազար վարակակիր, մահվան դեպքերից ավելի քան 5700-ը բաժին է ընկնում այդ նահանգին։ Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր, որ Հարավային Ամերիկան, մասնավորապես Բրազիլիան, դարձել են պանդեմիայի նոր էպիկենտրոն։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 359-ով. վարակվածների ընդհանուր թիվը 6661 է
Հայաստանում մայիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 359 նոր դեպք: Մահացել է ևս 4 քաղաքա...
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 374, մահվան՝ 3 դեպք
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամ...
Հայաստանում կորոնավիրուսի 452 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 452 նոր դեպք: Մահացել է 7 քաղաքացի: Վարակվածն...
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 289-ով, ունենք մահվան 4 դեպք
Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 289-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 740...