Նոյեմբերյանում կորոնավիրուսով վարակվածների թվում կան երեխաներ
ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում գրանցվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր: Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 12-ի, կան նաև մանկահասակ երեխաներ: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը։
«Այս պահին թեստի դրական պատասխանով մի քանի քաղաքացի կա, բայց հստակ թիվ նշել չեմ կարող: Նախ մի տղամարդու մոտ է հաստատվել, ապա նրա ընտանիքի և եղբոր ընտանիքի անդամների մոտ, քանի որ նույն տանն են բնակվում»,-փոխանցեց համայնքապետը:
Ճշտող հարցին, թե երեխաներ կան վարակվածների մեջ, նա պատասխանեց. «Ընտանիքներ են, երեխաներ էլ կան, այլ մանրամասներ չեմ կարող ասել»:
Աբազյանը նշեց, որ նախ մի տղամարդու մոտ է հաստատվել, ով այլ մարզերի կամ Երևանի հետ կապ չի ունեցել. «Առաջին վարակված տղամարդը մշտապես մեզ մոտ է բնակվել, այլ մարզերի հետ առնչություն չի ունեցել»:
Համայնքապետի խոսքով՝ ընտանիքների հետ կապ ունեցած մարդիկ մեկուսացված են:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 322 նոր դեպք, 4 մահ
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամ...
316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի. Թորոսյան
Կորոնավիրուսի վարակով պայմանավորված՝ այս պահի դրությամբ Հայաստանում կա 316 ծանր վիճակում գտնվող քաղաքացի։ 53 քաղաքացի ծա...
Վթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու հետևյալ հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
«Հագնվել եմ, բայց գնալու տեղ չկա». Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
Իրապատում շոուի 39-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը Ինստագրամի իր 171 միլիոն հետևորդների համար լուսանկարների նոր շարք է հրա...