ՄԻԵԴ որոշմամբ ՀՀ կառավարությունը «Գասպարին ընդդեմ Հայաստանի» գործով կվճարի 5850 եվրո
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու նպատակով կառավարությունը վարչապետի աշխատակազմին կհատկացնի 5850 եվրոյին համարժեք դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 21-ի նիստի օրակարգում:
Ըստ հիմնավորման, «Գասպարին ընդդեմ Հայաստանի» գործով (գանգատ թիվ 6822/10) ՄԻԵԴ-ի 2020 թվականի մարտի 26-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է դիմումատուին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 5,850 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:
Նշված գործով ՄԻԵԴ վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2020 թվականի մարտի 26-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2020 թվականի հունիսի 26-ն է:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 231, մահվան՝ 3 նոր դեպք
Հայաստանում մայիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 231 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ը...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 218, մահվան՝ 3 նոր դեպք
Հայաստանում մայիսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ը...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 351 նոր դեպք
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հա...
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 374, մահվան՝ 3 դեպք
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հա...