Կառավարության մոտից բերման ենթարկեցին ակցիայի մի քանի մասնակիցների. այդ թվում դերասան Սարգիս Գրիգորյանին

Կառավարության դիմացից, որտեղ ընթանում է ռեստորանային համալիրների սեփականատերերի, աշխատակիցների, հանդիսավարները, միջոցառումներ կազմակերպողների բողոքի ակցիան, քիչ առաջ ոստիկաները բերման ենթարկեցին երեք հոգու՝ արտակարգ դրության պահանջները չկատարելու համար: Նրանց շարքում են դերասան Սրագիս Գրիգորյանը, Արմեն Միրզոյանը:

Մինչ այդ Սարգիս Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Շատ ռեստորաններ, միջոցառման կազմակերպիչներ պարտք են վերցրել, բեհեր են վերցրել, որովհետեւ գիտեին, որ ամռանը ամուսնանում են. «Հիմա ահռելի պարտքերի տակ են: Եթե նավի փեղկերը բացվել է, բավականին լուրջ ու վտանգավոր ոլորտներ սկսել են աշխատել, ինչի՞ ենք մենք տանը մնում, ինչքա՞ն ենք տանը մնալու: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց դերասան Սարգիս Գրիգորյնը, ով նույնպես կառավարության դիմաց մասնակցում էր բողոքի ակցիային:

Նշենք, որ ռեստորանային համալիրների սեփականատերերը, աշխատակիցները, հանդիսավարները խնդրում են թույլ տալ, որ իրենք նույնպես աշխատեն:

Ես երեք ամսվա համար 68 հազար դրամ եմ ստացել: Հասկանում եմ իրավիճակը, բայց շատ ավելի վտանգավոր ոլորտներ բացվել են: Բա եթե երկար է տեւելու, մենք ինչքա՞ն ենք տանը մնալու: Մեր աշխատանքն էլ սեզոնային է, եթե հիմա չաշխատենք մինչեւ երկող տարվա ամառ խնդիր ենք ունենալու»,-ասաց նա:

Նշենք, որ այստեղ են նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանը, Աննա Կոստանյանն ու Գեւորգ Գորգիսյանը:

Քաղաքականություն

Պատահարներ