Միշուստինը դուրս է գրվել հիվանդանոցից և աշխատանքի անցել
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը դուրս է գրվել հիվանդանոցից՝ կորոնավիրուսի բուժման հաջող կուրսն անցնելով: Նա արդեն իսկ անցել է իր աշխատանքային պարտականությունների կատարմանը: Ինչպես հաղորդում է РБК-ն, այս մասին հայտնել է Միշուստինի քարտուղար Բորիս Բելյակովը:
Միշուստինն առավոտյան արդեն տեսակոնֆերանսի միջոցով խորհրդակցություն է անցկացրել գործընկերների հետ: Ներկա պահին նա պատրաստվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցությանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 322 նոր դեպք, 4 մահ
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հա...
316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի. Թորոսյան
Կորոնավիրուսի վարակով պայմանավորված՝ այս պահի դրությամբ Հայաստանում կա 316 ծանր վիճակում գտնվող քաղաքացի։ 53 քաղաքացի ծա...
Տուլայում շոգի պատճառով բժշկուհին հիվանդասենյակ է մտել թափանցիկ բժշկական հագուստով
Բուժքույրը հիվանդասենյակ է մտել թափանցիկ պաշտպանական բժշկական հագուստով։ Միջադեպը տեղի է ունեցել Տուլայի շրջանային ինֆեկ...
Հայաստանից 3 տոննա ոսկերչական իրերի կիսապատրաստուկ է արտահանվել Ռուսաստան. կասկածելի ցուցանիշներ. «Հետք»
2019 թվականին Հայաստանից մոտ 3 տոննա ոսկերչական իրերի կիսապատրաստուկ է արտահանվել Ռուսաստան՝ մեկ գրամը 29 դոլարով: Սա այ...