Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ասիմպտոմ դեպքերը կուղարկվեն տուն. երկիրը փոխում է ռազմավարությունը
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ կորոնավիրուսով վարակված հարյուրավոր քաղաքացիներ, որոնք ախտանշաններ չունեն կամ թեթև են տանում հիվանդությունը, կվերադառնան տուն և այլևս չեն մեկուսացվի հիվանդանոցներում ու հյուրանոցներում:
Նա նշել է, որ նման քաղաքացիների տնային հսկողությամբ զբաղվելու են քաղաքային պոլիկլինիկաների, գյուղական ամբուլատորիաների և առողջության կենտրոնների բուժաշխատողները:
«Այս փոփոխությունը պայմանավորված է երկու հանգամանքով: Առաջինը՝ դրական ախտորոշում ունեցող քաղաքացիների թիվն է, որն օրեցօր աճում է, իսկ երկրորդը՝ անախտանիշ դեպքերի վարման ռազմավարության փոփոխությունն է` մահճակալների և այլ ռեսուրսների օպտիմալ օգտագործման տեսանկյունից»,-գրել է նա:
Արսեն Թորոսյանը նաև տեղեկացրել է, որ Առողջապահության ազգային ինստիտուտը իրականացնելու է կովիդ-դրական պացիենտների տնային պայմաններում վարման ընթացակարգերի լայնածավալ հեռավար դասընթացներ։
ԱԱՊ օղակի և հիվանդանոցային համակարգի կապը օպերատիվ կերպով պահելու համար ՀՀ ԱՆ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում հիմնվելու է բժիշկների համար նախատեսված զանգերի կենտրոն, որտեղ կորոնավիրուսային հիվանդության բուժման ավելի մեծ փորձ ունեցող բժիշկ-մասնագետները խորհրդատվություն կտրամադրեն իրենց գործընկերներին թե' մեթոդական հարցերի, թե' կոնկրետ պացիենտների վերաբերյալ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 231, մահվան՝ 3 նոր դեպք
Հայաստանում մայիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 231 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ը...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 218, մահվան՝ 3 նոր դեպք
Հայաստանում մայիսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ը...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 351 նոր դեպք
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հա...
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 4472 մարդ կա. բուժվածների թիվը 134 է. ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման...