Կրակոցներ և դանակահարություն «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:10-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասում գտնվող «Նոր Զովք» առևտրի կենտրոնի մոտ կրակոցներ են հնչել:
Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Ա. Քալաշյանի գլխավորությամբ, ժամը 03:40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ որովայնի շրջանում կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: Դեպքի վայրից հիվանդանոց է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ա. Շահբազյանի գլխավորությամբ, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են. Երևան քաղաքի բնակիչներ, 24-ամյա Միքայել Մ.-ն և 40-ամյա Էդգար Ն.-ն: Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին կամ կատարողներին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև՝ արդյոք այդ ժամանակ կրակոցներ հնչել են, թե՝ ոչ:
Նմանատիպ հոդվածներ
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
Նոր մանրամասներ Գավառում մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներից ու սպանություններից. Shamshyan
Հայաստանի քննչական կոմիտեի և ոստիկանության աշխատակիցները պարզել են ապրիլի 28-ին Գավառ քաղաքում տեղի ունեցած աղմկահարույց...
Ճամփա չզիջելու համար մուրճով, մետաղյա ձողով ծեծկռտուքի մասնակիցներից է հայտնի Գայի Մերուժը
Մայիսի 13-ին Երևանի Լուկաշինի փողոցում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Լո...
Երեւանում մոտ 30-40 տարեկան տղամարդը նետվելով բարձրահարկ շենքից
Երեկ` մայիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Մոտ 30-40 տարեկան տղամարդը ինքնասպանություն է գործել` նետվ...