Կարեն Կարապետյանը տվեց մեզ հետաքրքրող հարցի պատասխանը. Անդրանիկ Քոչարյանը մանրամասնեց

Կարեն Կարապետյանը պաշտոնավարել է 2016 թվականի հոկտեմբերից և նրան տրվել են այնպիսի հարցեր, որոնք առնչվել են այն ժամանակ իր կողմից արված հայտարարությանը, որը վերաբերվում էր թիկունքային ծառայությանը, ինչպես նաև մի ամբողջ հարցերի փաթեթ, թե ինչ աշխատանքներ են կատարվել իր ղեկավարության ժամանակ 2016-18 թվականներին։ 

 

«Եթե այդ աշխատանքները կատարված լինեին, բնականաբար, այսօրվա քննիչ հանձնաժողովի կարիքը չէր լինի: Ինչո՞ւ այդ հարցերը Հովիկ Աբրահամյանից հետո ձևավորված կառավարությունը չի դարձրել իր առաջնահերթությունը. մենք ստացել ենք այդ հարցերի պատասխանն այնքանով, որքանով նա պատասխանեց մեր բոլոր հարցերին»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք Կարապետյանը պնդեց այն հայտարարությունը, թե անորակ վառելիքի պատճառով սպառազինությունները չեն աշխատել, Քոչարյանը պատասխանեց․

«Պարոն Կարապետյանը հանձնաժողովի փակ նիստում տվեց մեզ հետաքրքրող հարցի պատասխանը, չէ՞ որ հանձնաժողովը միայն Կարեն Կարապետյանի տված պատասխանների վրա չի հենվում: Հանձնաժողովը երբ այդ հարցը տալիս է, ունի նաև այս մեկ տարվա ընթացքում ուումնասիրություններ: Ես կարևորում եմ զինվորականների տված պատասխանները, փաստաթղթային բազան: Այս պահին Ապրիլյանի հետ կապված ամենամեծ տեղեկատվությունը գտնվում է ԱԺ շենքում և այս սենյակում»:

Քաղաքականություն

Պատահարներ