Տրամադրվում է վարորդական իրավունք` առանց քննություն հանձնելու. ԱՄՆ-ում հրամանագիր է ստորագրվել
ԱՄՆ Ջորջիա նահանգի նահանգապետը Բրայան Քեմփը կորոնավիրուսային համավարակի պատճառով որոշել է պարզեցնել ընթացակարգը: Վարորդական իրավունք ստանալու համար երթեւեկության կանոնների իմացության առցանց թեստ է հարկավոր հանձնել: Ըստ Fox News-ի նահանգապետը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում վարորդները կկարողանան վարորարդական իրավունք ստանալ` առանց քննություն հանձնելու: Լիցենզիա ստանալու համար բավական կլինի առցանց թեստավորում հանձնել, փոխանցում է Motor-ը: Ընդ որում, այսպիս մեղմացումը չի տարածվում մոտոցիկլետների եւ բեռնատարների ապագա վարորդների վրա. նրանք ստիպված են սպասել կարանտինի ավարտին եւ սովորական ճանապարհային քննության հանձնել: Թեստը հանձնելուց հետո ապագա դեռահաս վարորդը պետք է նաեւ գրավոր հավաստագիր ներկայացնի ծնողներից, խնամակալներից կամ վարորդ ուսուցչից այն մասին, որ նա անցել է պարտադիր 40-ժամյա պրակտիկան փորձառու վարորդի հսկողության ներքո: Պահանջվում է նաեւ վարորդի առնվազն մեկ տարվա եւ մեկ օրվա փորձ:
Արդյունքում, մարդը կարող է ուսումնականի փոխարեն ժամանակավ իրավունք ստանալ, որի տիրոջ համար մի շարք սահմանափակումներ կկիրառվեն: Օրինակ, կեսգիշերից մինչեւ առավոտյան ժամը 6-ը նրան չի թույլատրվի ճանապարհ դուրս գալ, իսկ ավտոմեքենայի սրահում պետք է լիարժեք վարորդական իրավունքով մեծահասակ վարորդ լինի:
Նմանատիպ հոդվածներ
Մեկ օրում` 125 նոր դեպք. կորոնավիրուսով հիվանդների հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 2273
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացնում է կորոնավիրուսով վարակվածության պատկերը Հայաստ...
Ունենք կորոնավիրուսով վարակման 82 նոր դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 1-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հ...
Հայաստանում կորոնավիրուսի 134 նոր դեպք է հաստատվել․ վարակվածների ընդհանուր թիվը 2066 է
Հայաստանում ապրիլի 30-ի դրությամբ կորոնավիրուսի 134 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2066 է։ Ապաքինվել...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 113 նոր դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 2386 է
Հայաստանում մայիսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 113 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնու...