ՀՀ-ն ու Ադրբեջանը հետևակի մարտական մեքենա թույլատրելիից շատ ունեն. ԱՄՆ Պետդեպարտամենտ
ԱՄՆ Պետդեպարտամենտը ներկայացրել է «Մինչև 2020 թվականը սպառազինության վերահսկման, դրա չտարածման և զինաթափման վերաբերյալ համաձայնագրի և պարտավորությունների կատարման մասին» զեկույցը, համաձայն որի՝ Հայաստանն ու Ադրբեջանն ավելի շատ ունեն հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ), քան թույլատրվում է Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ համաձայնագրով։
Ըստ զեկույցի՝ չնայած կողմերը շարունակում են իրենց լիակատար աջակցությունը հայտնել պայմանագրին, այնուամենայնիվ 2019-ին ՀՄՄ-ի թիվը շարունակել է գերազանցել պայմանագրով նախատեսված քանակը։
Զեկույցում նշվում է, որ անհանգստության առիթ է դառնում նաև երկու երկրի կողմից այլ պարտավորությունների չկատարումը։
Բացի այդ, Ադրբեջանը 2019-ի ընթացքում անցկացված առնվազն մեկ զորավարժության մասին չի նախազգուշացրել, այն դեպքում, երբ դա պարտավոր էր անել՝ համաձայն Վիեննայի փաստաթղթի։ 2020 թվականի ՀՀ ռազմական պաշտպանությանը նախատեսված է տրամադրել մոտ 301․2 մլրդ դրամ։ 2017-ի մոտ 210 մլրդ դրամի դիմաց, 2018-ին ծախսերը կազմել են մոտ 247 մլրդ դրամ, 2019-ին՝ 301 մլրդ դրամ։ Ադրբեջանը 2020-ին իր ռազմական բյուջեն ավելացել է մոտ 21%-ով՝ հասցնելով այն $3․4 մլրդ-ի։
Նմանատիպ հոդվածներ
Ծեծկռտուքից հետո ՀՀ վարչապետը զանգահարել է Էդմոնդ Մարուքյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո զանգահարել է «Լուսավոր Հայաստան» կո...
Վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը
«Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու...
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
«Արդեն խելագարվել կարելի է. օրը մի քանի հարյուր այսպիսի նամակ միայն ես եմ ստանում». Էդմոն Մարուքյան
Կառավարություն ջան ուղղակի ֆինանսական աջակցություն ցուցաբերե'ք առանց դեզի մեջ ասեղ փնտրելու։ Այս մասին իր ֆեյսբուք...