Թրամփի հետ պայմանավորվածությունները կկատարվեն «երկաթբետոնե» սկզբունքով. ՌԴ-ն՝ ԱՄՆ-ի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները միացել է ուկրաինական հակամարտության կարգավորման հարցերին և շատ ակտիվ է աշխատում: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:


ՌԴ նախագահը երեքշաբթի երեկոյան Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին և ԱՄՆ առաջնորդի փեսային՝ Ջարեդ Քուշներին: ԱՄՆ ներկայացուցիչների այցը Ռուսաստան կապված էր Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղ ծրագրի քննարկման գործընթացի հետ։




«Քուշները միացել է ռուս-ուկրաինական կարգավորման հարցերին և շատ ակտիվ է աշխատում», - ասել Է Ուշակովը «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:


Վաշինգտոնի հետ բանակցություններն ուղղված են ոչ թե ժամանակավոր հրադադարին, այլ Ուկրաինայի հարցով երկարաժամկետ կարգավորմանը, ԱՄՆ-ը վստահ է, որ Թրամփի հետ պայմանավորվածությունները կկատարվեն «երկաթբետոնե» սկզբունքով, - նշել է ՌԴ նախագահի օգնականը:

Քաղաքականություն

Պատահարներ