Նա ստիպված է լինելու քրտնաջան աշխատել. UFC-ի նախագահը` Արման Ծառուկյանի մասին
UFC-ի նախագահ Դանա Ուայթը պատասխանել է թեթև քաշային կարգում առաջին համար զբաղեցնող, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի հեռանկարների վերաբերյալ հարցին։
Ծառուկյանը գլխավորում է դիվիզիոնի վարկանիշային աղյուսակը՝ Կատարում կայացած մրցաշարում Դեն Հուկերին հաղթելուց հետո։ 2025 թվականի հունվարին նա հնարավորություն ուներ մենամարտելու Իսլամ Մախաչևի հետ՝ չեմպիոնական գոտու համար, սակայն հրաժարվել էր մենամարտից՝ նախորդ օրը ստացած վնասվածքի պատճառով։
«Նա հնարավորություն ուներ, և բոլորը տեսան, թե ինչպես դա ավարտվեց։ Այժմ նա ստիպված է լինելու քրտնաջան աշխատել, որպեսզի նորից վաստակի գոտու համար մենամարտելու իրավունքը։ Եվ ինձ համար միևնույն է, թե նա վարկանիշում որ համարն է։
Մենք չափազանց շատ ենք աշխատում մրցաշարերի նախապատրաստման վրա, որպեսզի նման բաներ տեղի չունենան։ Մենք գրասենյակում հաճախ քննարկում ենք այն բոլոր անհեթեթությունները, որոնք տեսել ենք 20 տարվա ընթացքում։ Բայց այն, ինչ եղավ Ծառուկյանի հետ… Այդպես պարզապես չի կարելի վարվել»,- ասել է Ուայթը մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2026 թվականի սկզբին ժամանակավոր տիտղոսի համար մենամարտ կանցկացնեն Ջասթին Գեյջին և Փեդի Փիմբլեթը, թեև մինչև 70 կգ քաշային կարգի գլխավոր հավակնորդը Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանն է։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հի...
Ինդոնեզիայում ավելի քան 900 մարդ է զոհվել ջրհեղեղի հետևանքով
Ինդոնեզիայի Սումաթրա կղզում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով 908 մարդ է զոհվել, տուժել է ավելի քան 4200-ը։ Այս մասին հայտ...
Սյունիքի պարեկներն ու բժիշկները փրկել են անգիտակից վիճակում գտնվող 2-ամյա երեխայի կյանքը. մանրամասներ
Օրերս Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում պարեկային կարգախմբին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ իր 2 տարեկան դուստրը բար...
Կյանքից հեռացել է պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը
72 տարեկանում մահացել է պլաստիկ վիրաբույժ, ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Արտավազդ Սահակյանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտն...