«Եթե թույլ տանք ՌԴ-ին հաղթող դուրս գալ պատերազմից, մենք բոլորս կպարտվենք». Չեխիայի նախագահ

Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի հաղթանակը պարտություն կլինի ամբողջ Արևմուտքի համար։ Ինչպես հաղորդում է РБК-Украина-ն, այս մասին Չեխիայի նախագահ Պյոտր Պավելը հայտարարել է The Sunday Times-ին տված հարցազրույցում: Նա համեմատեց Արևմուտքի ներկայիս պահվածքը Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին խաղաղեցման քաղաքականության հետ։


Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև գաղտնի բանակցությունների մասին վերջին հայտարարությունները, մասնավորապես՝ ուկրաինական տարածքների հանձնման մասին, վտանգավոր կերպով հիշեցնում են 1938 թվականի Մյունխենյան համաձայնագիրը:


«Եթե մենք թույլ տանք Ռուսաստանին հաղթող դուրս գալ այս հակամարտությունից, մենք բոլորս կպարտվենք», - ընդգծել է Չեխիայի նախագահը:




Պավելը վստահ է, որ Արևմուտքը չի դավաճանում Ուկրաինային այնպես, ինչպես ժամանակին դավաճանել է Չեխոսլովակիային, բայց ցույց է տալիս «չցանկանալ պաշտպանել այն սկզբունքները, որոնք իբր պաշտպանում է»։


Միևնույն ժամանակ Պավելը խոստովանել է, որ պատերազմի ավարտից հետո Եվրոպան Մոսկվայի հետ անվտանգության նոր պայմանագրի կարիք կունենա, ինչպես 1975 թվականի Հելսինկյան համաձայնագրերը: Բայց միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը կճանաչի բոլոր պետությունների տարածքային ինքնիշխանությունը և կհամաձայնի սահմանափակել սեփական ագրեսիվ գործունեությունը։


«Մենք պարզապես չենք կարող թույլ տալ Ուկրաինային պարտվել», - ընդգծել է նա:




Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ դեկտեմբերի 8 - ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կմեկնի Լոնդոն՝ հանդիպելու եվրոպական առաջնորդների՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիրա Սթարմերի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ՝ քննարկելու Ուկրաինայի միջազգային համակարգման և աջակցության հիմնական հարցերը:


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ Եվրոպայի և ԱՄՆ-ի միասնությունը խիստ կարևոր է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության հաստատման համար՝ նշելով, որ դաշնակիցների միջև անվստահություն չկա և անհրաժեշտ է շարունակել համատեղ աշխատանքը:

Քաղաքականություն

Պատահարներ