ՀՀ որոշ հատվածներում ձյուն և ձնախառն անձրև է. մանրամասներ
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 18:10-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Արագածի, Արթիկի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
«Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի, Սպիտակի, Դիլիջանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունու տարածաշրջաններում անձրև է տեղում։
Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 2-5 մետր։
Արտաշատի, Թալինի տարածաշրջաններում և Սպիտակի, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հի...
Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 10-11-ն առանձ...
Նիկոլ Փաշինյանը Գյումրիի «Յոթ Վերք» եկեղեցում մասնակցում է պատարագի
Նիկոլ Փաշինյանը և մի շարք պաշտոնյաներ ժամանել են Գյումրիի «Յոթ Վերք» եկեղեցի՝ կիրակնօրյա պատարագին մասնակցելու նպատակով։...
Թրամփը մեդալներ է հանձնել. մանրամասներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ Քենեդիի անվան կենտրոնի պատվո մեդալներ է հանձնել դերասան Սիլվեստր Ստալոնեին, Kiss ռոք խմ...