«Զրույց քաղաքացու հետ»․ Արցախի նախագահը մի շարք խնդիրների է անդրադարձել
«Զրույց քաղաքացու հետ» ձևաչափում այսօր ֆեյսբուքյան իր էջով ուղիղ եթերում Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է օրվա խորհրդին, մասնավորապես՝ նոր աշխատատեղերի ստեղծմանը, աշխատավոր մարդու համար բարենպաստ միջավայրի ապահովմանը, Արցախի պարենային և էներգետիկ անվտանգության խնդիրներին, վերջին շրջանում իր կողմից նախաձեռնած քաղաքական քննարկումներին:
Նախագահը նշել է, որ հանդիպել է Մասիս Մայիլյանի, Սամվել Բաբայանի, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի այլ ներկայացուցիչների հետ, խոսել համերաշխության կարևորության մասին:
Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում նոր իշխանությունների անելիքներին, շնորհակալություն է հայտնել արդեն նախկին իշխանություններին այդ ուղղությամբ կատարած աշխատանքի համար, նշել, որ այդ աշխատանքի շնորհիվ է, որ Արցախը կարողացավ խուսափել վարակի լայն տարածումից և այսօր գտնվում է բարենպաստ վիճակում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արփի, կոմունալ ճգնաժամի մասին ի՞նչ ես մտածում. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ապրիլի 30–ի երեկոյան ուղիղ եթեր էր մտնել կառավարական առանձնատնից, լայվի ընթացքում փորձեց «...
Տնտեսական գործունեության ո՞ր տեսակների սահմանափակումները կվերացվեն
Մայիսի 4-ից կհանվեն մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումները և կվերացվեն տնտեսական գործունեության մի շարք տեսակների սահ...
ՈՒՂԻՂ. Կոմունալ համերաշխության բանաձև. Փաշինյանը ուղիղ եթերում է
Կոմունալ համերաշխության բանաձև: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում է:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Հաղթանակի օրվան նվիրված շքերթը չի չեղարկվելու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հազարավոր բելառուսներ ցանկանում են, որ Հայրենական մեծ պատերազմի...