ՀՀ-ում գործող բիոլաբորատորիաներում օտարերկրյա մասնագետների ներկայությունը բացառված է․ Աննա Նաղդալյան
Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաները պատկանում են ՀՀ-ին, ամբողջովին ՀՀ պետական մարմինների վերահսկողության տակ են եւ օտարերկրյա մասնագետների ներկայությունը լաբորատորիաների տարածքում բացառված է: Այս մասին tert.am-ին ասել է արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Կայքը հետաքրքրվել էր․ Նոյեմբերին Երևանում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարվեց, որ ամերիկյան ֆինասավորմամբ ՀՀ-ում գործող բիոլաբորատորիաներ ՌԴ մասնագետների մուտքի վերաբերյալ հուշագիրը մոտ ժամանակներում կստորագվի: Ցանկանում ենք Ձեզնից տեղեկանալ, թե ինչ ճակատագիր ունեցավ այդ հուշագրի ստորագրումը: Նախատեսվում է դրա ստորագրում, եթե այո, ապա երբ:
Աննա Նաղդալյանը նախ ընդգծել էր, որ ՀՀ-ում գործող կենսաբանական լաբորատորիաները պատկանում են Հայաստանին և ամբողջովին վերահսկվում են ՀՀ պետական մարմինների կողմից, հայկական կողմը բազմիցս հայտնել է, որ լաբորատորիաների անձնակազմը բաղկացած է միայն ՀՀ քաղաքացիներից, օտարերկրյա մասնագետների ներկայությունը լաբորատորիաների տարածքում բացառված է:
«ՀՀ և ՌԴ միջև «Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով» փոխըմբռնման հուշագիրը ոչ թե Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաների վերաբերող հարցերի և, առավել ևս, ՌԴ մասնագետների մուտքի իրավունքի մասին է, այլ, ինչպես բազմիցս նշել ենք, անդրադառնում է կողմերի կենսաբանական անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լայն շրջանակին», ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:
Հուշագրի ներկայիս նախագծով, ըստ Աննա Նաղդալյանի, չի նախատեսվում որևէ կողմի համար լաբորատորիաների աշխատանքային տարածքներ մուտքի կամ որևէ այլ միակողմ վերահսկողություն իրականացնելու իրավունքի երաշխավորումը:
«Հուշագրի նախագիծը ներկայումս գտնվում է ՀՀ ներպետական համաձայնեցման ընթացքում, որը դանդաղել է՝ կապված COVID-19 համավարակի պատճառով երկրում արտակարգ իրավիճակի հայտարարմամբ», ամփոփել է Ա․Նաղդալյանը:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք, կա 3 զոհ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 102, մահվան՝ 2 դեպք, ևս 2 մահ է գրանցվել այլ պատճառներով
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 7-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայա...
Վարդենիսի ԲԿ-ն փակ է. մեկ տասնյակից ավելի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Վարդենիսի ԲԿ-ն այսօրվանից չի աշխատում: Երեկ հիվանդանոցում գտնվող բոլոր հիվանդներին դուր...