Ո՞ր շինությունները կքանդվեն սկզբում․ Սևանի ափերը մաքրվում են
Շենք-շինություններից Սևանի ափամերձ տարածքների մաքրումը մտնում է գործնական փուլ։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբն ավարտել է մինչև 1901,5 մետր բացարձակ նիշերում գտնվող ինչպես պետական և համայնքային, այնպես մասնավոր շենք-շինությունների գույքագրման աշխատանքները։
Ապամոնտաժման կամ քանդման ենթակա պետական և համայնքային շենք շինությունների մակերեսը կազմել է ավելի քան 4900 քառակուսի մետր, իսկ քանդման ենթակա մասնավոր կառույցների ընդհանուր մակերեսը գերազանցել է 68․000 քառակուսի մետրը։
Առաջին փուլով նախատեսվում է ապամոնտաժել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շինությունները։ Այդ նպատակով Շրջակա միջավայրի նախարարության կարիքների համար «Սևանա լճի առափնյա հատվածներում ջրածածկ պետական և համայնքային շենք-շինությունների ապամոնտաժման (քանդման) նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների» ձեռքբերման համար հայտարարվել է մրցույթ։
Մրցույթին մասնակցելու վերաբերյալ տեղեկատվությունը՝ այս հղմամբ:
Սևանա լճի մինչև 1901․5 մետր նիշերում գտնվող մասնավոր շենք-շինությունների քանդման աշխատանքների համար դրանց սեփականատերերին ուղարկվել են համապատասխան ծանուցումներ՝ քանդման աշխատանքներն ինքնուրույն իրականացնելու համար։ Պահանջը օրենքով սահմանված կարգով չիրականացնելու դեպքում այդ աշխատանքները կիրականացվի պետական միջոցների հաշվին՝ հետագայում այդ միջոցները մասնավոր սեփականատերերից գանձելու պայմանով։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի 134 նոր դեպք է հաստատվել․ վարակվածների ընդհանուր թիվը 2066 է
Հայաստանում ապրիլի 30-ի դրությամբ կորոնավիրուսի 134 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2066 է։ Ապաքինվել...
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 34 մարդ․ հաստատվել է 65 նոր դեպք
Հայաստանում ապրիլի 29-ի դրությամբ կորոնավիրուսի 65 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1932 է։ Ապաքինվել է...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 59 նոր դեպք․ 18 առողջացած, 1 մահ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 28-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Ունենք կորոնավիրուսով վարակման 82 նոր դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 1-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հ...