Գավառի միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը հորդորում է հետևել պաշտոնական տեղեկատվության․ սպասում ենք տեղեկատվությանը
Ինչպես արդեն հայտնել ենք Գավառ քաղաքի՝ Ազատության փողոցում, երեկ հնչել են կրակոցներ՝ ինչի հետեւանքով 2 հոգի մահացել են, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանոց։
Վիրավորված քաղաքացիներից երկուսը գտնվում էին Գավառի հիվանդանոցում, որոնց հետ, սակայն, ավելի ուշ հաշվերհարդար են տեսել: Հիվանդանոց ներխուժած մարդիկ ճեղքել են ոստիկանական պատն ու ապանել վերջիններիս: Տարածված լուրերի համաձայն՝ տեղում է եղել նաև ոստիկանապետ Արման Սարգսյանը:
Միջադեպից հետո ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որում նշում էր, որ ոստիկանապետ Արման Սարգսյանը հիվանդանոց ներխուժելու միջադեպի ժամանակ չի եղել հիվանդանոցի տարածքում։ Սակայն կարճ ժամանակ անց տվյալ հաղորդագրությունը ջնջվեց։ Auroranews-ը կապ հաստատեց ոստիկանության լրատվական ծառայություն՝ հասկանալու ինչ իրավիճակ է Գավառում։
Մեր բոլոր հարցերին ի պատասխան՝ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը նշեց, որ պաշտոնական տեղեկություն կլինի։ Երբ կլինի այդ հայտարարությունը դեռ պարզ չէ: Զարզանդ Գաբրիելյանը կոչ արեց բոլոր լրատվամիջոցներին հետեւել միայն պաշտոնական տեղեկատվությանը եւ այլ աղբյուրներից չճշտված տեղեկություններ չհրապարակել:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի 134 նոր դեպք է հաստատվել․ վարակվածների ընդհանուր թիվը 2066 է
Հայաստանում ապրիլի 30-ի դրությամբ կորոնավիրուսի 134 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2066 է։ Ապաքինվել...
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 34 մարդ․ հաստատվել է 65 նոր դեպք
Հայաստանում ապրիլի 29-ի դրությամբ կորոնավիրուսի 65 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1932 է։ Ապաքինվել է...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 59 նոր դեպք․ 18 առողջացած, 1 մահ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 28-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Ունենք կորոնավիրուսով վարակման 82 նոր դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 1-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հ...