ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 60 000 մարդ. Worldometers
Նոր տեսակի «Քովիդ-19» կորոնավիրուսից Միացյալ Նահանգներում մահացել է 60 495 մարդ: Այս մասին վկայում են Worldometers կայքի պարբերաբար թարմացվող տվյալները:
ԱՄՆ-ն ողջ աշխարհում առաջատարն է ինչպես կորոնավիրուսից մահացության, այնպես էլ վարակակիրների ցուցանիշով: Ներկա պահին երկրում ավելի քան 843 000 վարակակիր կա: Համաճարակի բռնկման պահից ի վեր վարակվել է 1 048 834 մարդ:
Մեկ օրում ավելի քան 13 000 վարակման և մահվան 1229 նոր դեպք է արձանագրվել երկրի ողջ տարածքում: Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 144 352 մարդ:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 31-ին: Ողջ աշխարհում «Քովիդ-19»-ից մահացել է 225 615 մարդ, վարակվել՝ 3 188 596-ը:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք, կա 3 զոհ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 102, մահվան՝ 2 դեպք, ևս 2 մահ է գրանցվել այլ պատճառներով
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 7-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայա...
Վարդենիսի ԲԿ-ն փակ է. մեկ տասնյակից ավելի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Վարդենիսի ԲԿ-ն այսօրվանից չի աշխատում: Երեկ հիվանդանոցում գտնվող բոլոր հիվանդներին դուր...