ԱՄՆ-ում կորոնվիրուսով վարակվածների թիվն անցել է 1 միլիոնը. թարմ տվյալներ ամբողջ աշխարհից
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 65 հազար 176: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 211 հազարը: Ապաքինվել է 922 հազար 862 մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 010 հազար 507 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 56 հազար 803 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 229 հազար 422 է: Մահացության ցուցանիշը կազմում է 23 հազար 521:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 199 հազար 414 է: Վարակից մահացել է 26 հազար 977 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 165 հազար 842 հաստատված դեպք, մահացել է 23 հազար 293: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 158 հազար 758 հաստատված դեպք կա, մահացել է 6 հազար 126:
Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան: Մեծ Բրիտանիայում կա 157 հազար 149 հաստատված դեպք: Մահերը 21 հազար 092 են: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 112 հազար 261-ի, մահացածներինը՝ 2 հազար 900-ի: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 91 հազար 472: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 հազար 806 մարդ:
Վարակի ծագման երկիր Չինասանին շրջանցած Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 87 հազար 147: Մահացության ցուցանիշը կազմում է 794:
Չինաստանն առանձնանում է 82 հազար 836 ընդհանուր, 6 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին մեկ օրում մահ չի գրանցվել: Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 67 հազար 446 է, Կանադայում՝ 48 հազար 500, Բելգիայում 46 հազար 687 է, Նիդերլանդներում՝ 38 հազար 245 է:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 497 դեպք կա, մահացել է 6 մարդ:
Արաբական երկրներից Կատարը վարակվածների թվով շրջանցեց ԱՄԷ-ին: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 11 հազար 244, մահերինը՝ 10-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 10 հազար 839 է, մահացածներինը՝ 82:
Եգիպտոսում 4 հազար 782 հաստատված դեպք կա, մահացել է 337 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 3,288-ի, մահացածներինը՝ 22-ի: Իրաքում գրանցվել է 1,847 վարակվածության, 88 մահվան դեպքով: Լիբանանում կա 710 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 24: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 43-ի: Մահացել է 3 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը: