9 տարի առաջ գործադրված դաժանությունը և ձերբակալվածներին մահակներով ծեծելն իմ մեղքն է. Վրաստանի նախկին վարչապետ
Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին , «Главные акценты» հաղորդման ժամանակ, խոսելով 2011թ. մայիսի 26-ին հանրահավաքը կոպտորեն ցրելու մասին, հայտարարել է, որ հատուկ նշանակության ուժերի կողմից գործադրված դաժանությունը և ձերբակալվածներին մահակներով ծեծելն իր մեղքն է: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Մերաբիշվիլին նշել է, որ հատուկ նշանակության ուժերը լավ վարժեցված չէին և կարողանում իրենց վերահսկել: «Ես չկարողացա հատուկ նշանակության ջոկատներին վարժեցնել այնպես, որ նրանք կարողանան ճգնաժամային իրավիճակներում իրենց վերահսկել: Դա նրանց մեղքը չէ, սա իմը: Ես ինձ չեմ արդարացնում: Այդ հատուկ ջոկատայինները մի քանի շաբաթ առաջ հերթապահում էին Ցխինվալի դիրքերում և երեք-չորս ամիսը մեկ դառնում էին հարձակման զոհ: Մենք չունեինք բավականաչափ միջոցներ, որպեսզի ունենայինք առանձին հատուկ նշանակության ուժեր, որ կարողանայինք նրանց առանձին տեղայնացնել ցույցերի ժամանակ»,- ասել է Մերաբիշվիլին:
Հիշեցնենք, որ 2011թ. մայիսի 26-ի գիշերը հատուկջոկատայինները դաժանաբար ցրել էին Նինո Բուրջանաձեի գլխավորած բողոքի ցույցը (ինքը՝ Բուրջանաձեն, փախուստի էր դիմել հանրահավաքը ցրելուց մի քանի րոպե առաջ):
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 34 մարդ․ հաստատվել է 65 նոր դեպք
Հայաստանում ապրիլի 29-ի դրությամբ կորոնավիրուսի 65 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1932 է։ Ապաքինվել է...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 59 նոր դեպք․ 18 առողջացած, 1 մահ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 28-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում կորոնավիրուսի 134 նոր դեպք է հաստատվել․ վարակվածների ընդհանուր թիվը 2066 է
Հայաստանում ապրիլի 30-ի դրությամբ կորոնավիրուսի 134 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2066 է։ Ապաքինվել...
Կորոնավիրուսի 62 նոր դեպք է հաստատվել, գրանցվել է 1 մահ, 15 առողջացած
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 62-ով և դարձել 1808։ Այս մասին հայտնում է Հիվան...