Ունենք օջախների բազմազանություն. առողջապահության նախարարը նոր տվյալներ է հաղորդում
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր «Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի աճին, տեղեկացրել է, որ կորոնավիրուսի տարածման տեմպերը բացարձակ թվերով ավելանում են, բայց տոկոսները նույնն են, և քանի որ բազան մեծանում է, հետևաբար թվերն էլ են մեծանում։
Անցնող շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է 407 նոր դեպք, 253 առողջացած, 6 մահ։ Արսեն Թորոսյանը նաև նշել է, թե ինչու է կորոնավիրուսի աճի տեմպը մեծացել:
«Ցավոք սրտի, ունենք օջախների բազմազանություն։ Այսինքն՝ եթե բռնկման սկզբին՝ մարտի կեսերին, ունեինք հստակ մեկ, երկու, հետո՝ երեք օջախ, դրանից հետո վիրուսի տարածումն այդ օջախներից դուրս եկավ, ու այժմ արդեն տասնյակ, երբեմն քսան իրար հետ կապ չունեցող օջախներ են, ու մենք չենք կարողանում թելերը գտնել, կապել առաջին օջախների հետ։ Դա բնական է, որովհետև շատ են ասիմպտոմ դեպքերը, հնարավոր է՝ վարակը տարածված լինի մի մարդուց, որը չի իմացել, որ ինքը վարակված է»,- ասել է նախարարը և հավելել, որ վարակի տարածման մյուս «դժբախտ ուղղությունը» բժշկական կենտրոններն են։ Նախարարը շեշտեց, որ բոլոր ուժերն այժմ կենտրոնացրել են բժշկական կենտրոնների տարածքում հիվանդության տարածումը կանխելու համար:
Արսեն Թորոսյանը նաև նշել է, որ մեկուսացման 14 օրը լրանալուց հետո արտերկրից ժամանած մեր քաղաքացիների 10–15 տոկոսի մոտ լինում են դրական դեպքեր։ Մեկուսացման վայրերը 27-ն են՝ 5–10 հոգանոց բժշկական անձնակազմով
Նախարարի խոսքով՝ թվի աճը պայմանավորված է նաև ավելի մեծ շարժունակությամբ՝ ավելի մեծ շարժ փողոցներում՝ միջմարզային և ներքաղաքային, ավելի շատ բաց տնտեսվարողներ։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք, կա 3 զոհ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Վարդենիսի ԲԿ-ն փակ է. մեկ տասնյակից ավելի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Վարդենիսի ԲԿ-ն այսօրվանից չի աշխատում: Երեկ հիվանդանոցում գտնվող բոլոր հիվանդներին դուր...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 102, մահվան՝ 2 դեպք, ևս 2 մահ է գրանցվել այլ պատճառներով
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 7-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայա...