«Թե ինչո՞ւ են մրցույթն իրականացնում հրատապության կարգով և այս կազմով, բարդ չէ գուշակել». Խաժակյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այժմ քաղաքապետարանի դահլիճներից մեկում ընթանում է կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթ: Այս պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին մամուլում շատ է խոսվել: Այն անգամ վիճարկվել է դատական կարգով:
Այժմ այն ընթանում է նախարարի՝ 16 օր առաջ ուժի մեջ մտած հրամանով, որով նախատեսվում է մրցութային հանձնաժողովում ունենալ 5 անդամ: Այդ հրամանն իբրև թե առաջադեմ է, նախատեսում է ավագանու երկու անդամի ներկայությունը: Իսկ ի՞նչ է արել մեր քաղաքապետը... Երկու ավագանու անդամին էլ առանց որևէ համաձայնեցման նշանակել է իշխանական ուժի ներկայացուցիչներից` «Իմ քայլից»: Փաստորեն մրցութային հանձնաժողովը բաղկացած է աշխատակազմի երեք ներկայացուցիչ և երկու իշխանական ավագանու անդամից:
Թե ինչո՞ւ են մրցույթն իրականացնում հրատապության կարգով և այս կազմով, բարդ չէ գուշակել: Միայն կասեմ, որ մասնակիցներից ոմանք արդեն պատրաստվում են կրկին դատական հայց ներկայացնել այս ապօրինությունները կանխելու համար:
Ցավալի է, բայց սա է այս իշխանությունների մոտեցումը, որը որևէ կերպ չի արդարացնում մարդկանց երբեմնի սպասումները»:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը
«Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու...
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
Հայտնի է, թե երբ կհանվեն հանրային տրանսպորտի սահմանափակումները
Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային տրանսպոր...
Աջափնյակ թաղամասում կտեղադրվի Մահաթմա Գանդիի արձանը. այն կտեղափոխվի Հնդկաստանից
Երեւանի ավագանին այսօր՝ ապրիլի 28-ի իր նիստում որոշում կայացրեց Երեւանում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը: Որոշման մեջ նշ...