Կառավարությունում քննարկվել են սահմանափակումների մեղմման տարբերակները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ:
ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու քաղաքականության շրջանակում իրականացվող միջոցառումներին և հետագա անելիքներին:

Մասնավորապես անդրադարձ է կատարվել տնտեսական, սոցիալական, կրթական, մշակութային և հանրային կյանքի մյուս ոլորտներում աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցերի: Մտքեր են փոխանակվել համաճարակաբանական խնդրի կառավարելիության, տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումների մեղմման հնարավորությունների, վերահսկողության մեխանիզմների և մի շարք այլ հարցերի շուրջ:
Նիստի արդյունքներով առաջիկայում կլինեն պարետի համապատասխան որոշումներ:

Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը
«Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու...
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
Հայտնի է, թե երբ կհանվեն հանրային տրանսպորտի սահմանափակումները
Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային տրանսպոր...
Աջափնյակ թաղամասում կտեղադրվի Մահաթմա Գանդիի արձանը. այն կտեղափոխվի Հնդկաստանից
Երեւանի ավագանին այսօր՝ ապրիլի 28-ի իր նիստում որոշում կայացրեց Երեւանում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը: Որոշման մեջ նշ...