Երգահանը ոչ թե բերման է ենթարկվել, այլ իրավախախտում կատարելու համար բերվել է Կենտրոնական բաժին. Ոստիկանություն
Միքայել Մարգարյանը ոչ թե բերման է ենթարկվել, այլ վարչական իրավախախտում կատարելու համար բերվել է Կենտրոնական բաժին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:
«Կազմվել է համապատասխան արձանագրություն 182.3 հոդվածի հատկանիշներով արարք կատարելու համար: Կարծում եմ, որ արդեն դրսում պետք է լինի»,-հայտնեցին ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ Երգահան Միքայել Մարգարյանի տան հոսանքը վարձավճարը չվճարելու պատճառով անջատել են այն պահին, երբ երեխաները հեռավար դաս անելիս են եղել: Այս մասին նա տեղեկացրել էր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ: Նա տեղեկացրել էր նաև, որ ինքը վճարելու հնարավորություն չունի և եթե 1 ժամվա ընթացքում այն չվերականգնվի, դուրս կգա հրապարակ և պատասխանատու չի լինի իր անելիքների համար:
Վերոնշյալից քիչ անց քաղաքացին ՀՀ կառավարության դիմաց միայնակ բողոքի ակցիա էր իրականացնում։
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսի 62 նոր դեպք է հաստատվել, գրանցվել է 1 մահ, 15 առողջացած
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 62-ով և դարձել 1808։ Այս մասին հայտնում է Հիվան...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 59 նոր դեպք․ 18 առողջացած, 1 մահ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 28-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 1746 է
Հայաստանում ապրիլի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1...
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 34 մարդ․ հաստատվել է 65 նոր դեպք
Հայաստանում ապրիլի 29-ի դրությամբ կորոնավիրուսի 65 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1932 է։ Ապաքինվել է...