Արտաշատի ԲԿ-ում ապաքինվել է կորոնավիրուսով 106 պացիենտ. 8-ը` մանկահասակ երեխաներ են
Արտաշատի բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվելով ինֆեկցիոն հիվանդանոցի՝ մարտի 31-ից սկսել է իրականացնել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների ընդունումը և բուժումը:
Այս մասին Ֆեսբուքյան իր էջում գրառում է կատարել Արտաշատի բժշկական կենտրոնը:
Արտաշատի ԲԿ-ից հայտնում են, որ անցած 27 օրերի ընթացքում ապաքինվել և կենտրոնից դուրս են գրվել 106 պացիենտներ, որոնցից 8-ը մանկահասակ երեխաներ են, 2-ը՝ 70 տարեկանից բարձր մեծահասակներ: Պացինետներից 8-ի մոտ կորոնավիրուսային վարակը բարդացած էր թոքաբորբով, իսկ 10-ի մոտ առկա են եղել աղեստամոքսային համակարգի վիրուսային ախտահարումներ:
«Մեզ համար յուրաքանչյուր քաղաքացու առողջությունն ու կյանքը թանկ է, յուրաքանչյուր պացիենտի ապաքնումը՝ կարևոր ձեռքբերում»,-ասված է գրառման մեջ:
[ef6a673dc984f8435ae6369f3bb28651.png]
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսի 62 նոր դեպք է հաստատվել, գրանցվել է 1 մահ, 15 առողջացած
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 62-ով և դարձել 1808։ Այս մասին հայտնում է Հիվան...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 59 նոր դեպք․ 18 առողջացած, 1 մահ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 28-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 1746 է
Հայաստանում ապրիլի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1...
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 34 մարդ․ հաստատվել է 65 նոր դեպք
Հայաստանում ապրիլի 29-ի դրությամբ կորոնավիրուսի 65 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1932 է։ Ապաքինվել է...