ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կացարանները հարուստ են՝առնետներով և բազմատեսակ միջատներով». 2020 թվական, Աշոտաբերդ թաղամաս
Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի կացարանները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է օգտատեր Արթուր Միրզոյանը:
«2020 թվ քաղաք Ստեփանավան՝ Աշոտաբերդ թաղամաս.....
Թաղամասը բաղկացած է փայտաշեն կացարաններից և տրվել է ՝երկրաշարժից բնակարան կորցրած բնակիչներին՝ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ։
Անցել է 31 տարի և կացարանները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում ի դեպ թաղամասը գազաֆիկացված չի և ջեռուցվում է փայտով կամ հոսանքով(մեկ սենյակ)։Թաղամասի մասին հիշել են միայն ընտրությունների նախաշեմին կամ ողբերգական դեպքերի ժամանակ(ի դեպ հրդեհի պատճառով եղել են զոհեր) սուտ ու փուչ խոստումներով։
Կացարանները հարուստ են՝առնետներով և բազմատեսակ միջատներով,բնակիչների մեծամասնությունը տառապում են մի շարք հիվանդություններով (սնկային,ֆարինգիտ և այլն) ինչը պայմանավորված է նեխած փայտի հետ։
Հիմա կարևորը՝պետությունը պարտավորություն չի կրում թաղամասի բնակիչների համար, քանի որ նախկին իշխանությունը կացարանների ժամանակավոր լինելը փոխարինել են մշտական կացարաններով։
Կոչ եմ անում, հորդորում և խնդրում եմ բոլոր բնակիչների անունից՝պատկան մարմիններին,շուտափույթ լուծումներ գտնել այս թաղամասի համար,այլապես համբերության բաժակը լցվում է և այս անմարդկային պայմաններում գոյատևելը անհնար է։
Շնորհակալություն ուշադրության համար»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 1746 է
Հայաստանում ապրիլի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1...
Կորոնավիրուսի 62 նոր դեպք է հաստատվել, գրանցվել է 1 մահ, 15 առողջացած
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 62-ով և դարձել 1808։ Այս մասին հայտնում է Հիվան...
Ունենք կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք, 75 առողջացած. 1 պացիենտ մահացել է
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 25-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 59 նոր դեպք․ 18 առողջացած, 1 մահ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 28-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...