Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նավուր գյուղի հանդամասում Բերդի բնակչի «ԳԱԶ-66»-ում ապօրինի փայտանյութ է հայտնաբերվել

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, ապրիլի 21-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Նավուր գյուղի հանդամասում ստուգել են Բերդ քաղաքի Թեհլերյան փողոցի…

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, ապրիլի 21-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Նավուր գյուղի հանդամասում ստուգել են Բերդ քաղաքի Թեհլերյան փողոցի 48-ամյա բնակչի` փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան:

Բեռնատարի վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:

Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Դեպքի փաստով նախապատրաստվում են նյութեր:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250