ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղամարդը էլեկտրոնիկայի խանութից գողացել է բջջային հեռախոսներ. նա բերման է ենթարկվել
35-ամյա տղամարդը էլեկտրոնիկայի խանութից գողացել է 7 բջջային հեռախոս. նա բերման է ենթարկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվությունից։
Ապրիլի լույս 17-ի գիշերը ոստիկանության Իջեւանի բաժնում էլեկտրոնիկայի խանութից կատարված գողության վերաբերյալ ահազանգ էր ստացվել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել էին, որ կտրել են խանութ-սրահի ճաղավանդակը, բացել պատուհանը եւ սրահի երկրորդ հարկի տաղավարից գողացել բջջային 7 հեռախոս: Տուժողից ընդունվել էր հաղորդում։
Հանցագործությունը բացահայտելու, գողությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ Իջեւանի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
Համատեղ աշխատանքի արդյունքում հանցագործությունը ապրիլի 21-ին բացահայտվեց։ Ժամը 10.25-ին, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Իջեւանի բաժին բերման ենթարկվեց 35-ամյա մի տղամարդ։ Նա խոստովանական բացատրություն է տվել, որ հեռախոսներն ինքն է գողացել:
Հետագա միջոցառումներով ոստիկանները հայտնաբերեցին նաեւ գողոնը: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
Գայի պողոտայում վթարի է ենթարկվել Շտապ օգնության մեքենան. այն կորոնավիրուսով վարակված անձ էր տեղափոխում
Գայի պողոտայում վթարի է ենթարկվել Շտապ օգնության մեքենան: Տեսանյութը Auroranews-ին է տրամադրել Տիգրան Մազմանյանը: Նրա խո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բ-2 թաղամասում 26-ամյա երիտասարդը վեճի է բռնվել անծանոթի հետ. վերջինս դանակահարել է նրան
Ապրիլի 18-ին` ժամը 22-ի սահմանում, բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ձախ ազդրի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նավուր գյուղի հանդամասում Բերդի բնակչի «ԳԱԶ-66»-ում ապօրինի փայտանյութ է հայտնաբերվել
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, ապրիլի 21-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծա...