Սոթքի հանքի աշխատակիցը հարևանից վարակվել է կորոնավիրուսով. 100 աշխատակից մեկուսացված է․ News
Սոթքի հանքավայրի աշխատակիցը վարակված է կորոնավիրուսով, 10 աշխատակից թեստավորվել են, 100-ը՝ մեկուսացվել։ Աս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության արտաքին կապերի և սոցիալ քաղաքանության գծով կառավարիչ Ռուզաննա Գրիգորյանը։
Նա հայտնեց, որ հանքի աշխատակիցը Վարդենիս քաղաքից է , վարակվել է իր հարևանից, որից հետո իրեն լավ չի զգացել և մի քանի օր չի գնացել աշխատանքի, այնուհետեւ տեղեկացրել է, որ վարակված է կորոնավիրուսով։
«Մենք դիմել ենք հակաճգնաժամային միջոցառումների և մոնիթորինգ ենք իրականացրել, քանի աշխատակից այդ վերջին օրերին նրա հետ աշխատել է՝ մեկուսացրել ենք։ Այն 10 մարդը, որոնք սերտ են շփում ունեցել, նրանց թեստավորել են, որոնցից 4-ի պատասխանն արդեն եկել է. բացասական է, սպասում ենք 6-ի պատասխանին։ Ինքներս ենք ստեղծել ռիսկային խումբ և առանձնացրել ենք 100 աշխատակցի։ Մենք մեր աշխատակիցներին հորդորել ենք, եթե որևէ մեկն իրեն վատ է զգալու, ունենալու է ջերմություն և այլն, չներկայանա աշխատանքի։ Մեզ համար նրանց առողջությունը շատ կարևոր է։ Մենք սանիտարահիգիենիկ բոլոր միջոցները պահպանում ենք, որևէ խնդիր չկա այս պահին հանքում։ Այն աշխատակիցները, որոնք կբացակայեն մեկուսացված լինելու, վարակով պայմանավորված այլ խնդիրների համար, կարող են չներկայանալ աշխատանքի, նրանք կստանան իրենց աշխատավարձը»,- ասաց Գրիգորյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք,վարակվածների ընդհանուր թիվը 1523 է
Հայաստանում ապրիլի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 50 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1...
Ունենք կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք, 75 առողջացած. 1 պացիենտ մահացել է
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 25-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք, ընդհանուր թիվը հասավ 1473-ի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 22-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները ներխուժել են ֆաբրիկա
«Գլորիա» կարի ֆաբրիկայի մի քանի տասնյակից ավելի աշխատակիցներ այսօր՝ ապրիլի 21-ին, ներխուժել են գործարան եւ պահանջում են,...