Մայրս Հայաստանի մանկատների 688 աշխատողներից մեկն է, ում աշխատավարձը մայիսից կբարձրանա
«Մայրս Հայաստանի մանկատների 688 աշխատողներից մեկն է, ում աշխատավարձը այս տարվա մայիսի 1-ից կբարձրանա՝ համաձայն կառավարությունում այսօր ընդունված որոշման։ Ըստ այս որոշման, մանկատան աշխատողների աշխատավարձերը բարձրանում են միջինում 21 տոկոսով (ընդհանուր տիպի մանկատների աշխատողներինը՝ 30 տոկոս, հատուկ տիպինը՝ 17 տոկոս)»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը:
«Մինչ այդ դեռևս հունվարից բարձրացել էին նաև տուն-ինտերնատների աշխատողների աշխատավարձերը միջինում 26 տոկոսով (ընդհանուր տիպի ինտերնատների աշխատողներինը՝ 42 տոկոս, հատուկ տիպինը՝ 20 տոկոս)։
Եվ սա արդյունք է բացառապես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության արդյունավետ կառավարման։ Այսինքն՝ ոչ թե հարկատուների նոր միջոցներ են ներդրվել ոլորտ, այլ աննպատակային ու ստվերային արտահոսքերն են կանգնեցվել։
Ճիշտ է պետական ոլորտի աշխատողների և առհասարակ մեր երկրի քաղաքացիների բարեկեցության աճը մեր քաղաքական թիմի հանձնառությունն է, և նախարար Զարուհի Բաթոյանը ու փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը այս ուղղությամբ աշխատելիս հենց այդ հանձնառությունն են իրականացնում, սակայն չեմ վարանի գնահատել և շնորհակալությունս հայտնել՝ իրենց կատարած և դեռ կատարվելիք բարեփոխումների համար։ Անձամբ գիտեմ որքան սպասված են այսպիսի բարեփոխումները մեր երկրում։
Մայրս 20 տարի է, ինչ աշխատում է Երևանի մանկատներից մեկում և նրա աշխատավարձն այս տարիներին երբեք չէր բարձրացել։ Նույնիսկ նախկին կառավարություններից մեկի օրոք նվազել էր»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք,վարակվածների ընդհանուր թիվը 1523 է
Հայաստանում ապրիլի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 50 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1...
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները ներխուժել են ֆաբրիկա
«Գլորիա» կարի ֆաբրիկայի մի քանի տասնյակից ավելի աշխատակիցներ այսօր՝ ապրիլի 21-ին, ներխուժել են գործարան եւ պահանջում են,...
Ունենք կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք, 75 առողջացած. 1 պացիենտ մահացել է
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 25-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք, ընդհանուր թիվը հասավ 1473-ի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 22-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...