Ինչն է եղել երեկ կեսգիշերին Երևան քաղաքի մի շարք հատվածներում հոսանքի անջատումների պատճառը
Երեկ կեսգիշերին մոտ Երեւան քաղաքի մի շարք հատվածներում հոսանքի անջատումներ են եղել: Հոսանքի անջատումների մասին ահազանգեր են եղել նաեւ Երեւանին մոտ մարզերից: ՖԲ սոցիալական ցանցի հայկական հարթակում մի քանի օգտատերեր գրեցին թե խնդիր է եղել Մեծամորի ատոմակայանում: Auroranews-ի լրատվական բաժինը կապ է հաստատել ՀԵՑ-ի հետ, որտեղից մեզ ասացին, որ խնդիրն իրենց հետ կապ չունի, իրենց տիրույթում չէ: Խոսեցինք նաեւ տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Հակոբ Վարդանյանի հետ: Մեզ հետ զրույցում պարոն Վարդանյանը նշեց, որ երեկ եղանակային անբարենպաստ պայմաններ են եղել, ուժեղ անձրեւ եւ կայծակ, ինչի պատճառով 00:20-ին, կայծակի պարպումից ատոմակայանի անվտանգության համակարգերն այն անջատել են ընդհանուր համակարգից: Մոտավորապես 10-ը րոպե հետո բնակչության էներգամատակարարումը վերականգնվել է: Ատոմակայանի համակարգն այսօր ամբողջ օրն ուսումնասիրվել է, որեւէ խնդիր չկա: Ատոմակայանում շատ զգայուն եւ վերջին տեխնոլոգիաների համաձայն անվտանգության համակարգ է տեղադրված, որն անմիջապես կայանն անջատել է այդ իրավիճակից: Ատոմակայնը դեռ ընդհանուր համակարգին միացված չէ, քանի որ ցանկացած անվտանգության համակարգ երբ աշխատում է, պետք է համալիր փորձաքննություներ եւ ուսումնասիրություններ արվեն, նոր այն միացվի համակարգին: Կայանը համակարգին միացնելու համար պիտի լինի համապատասախան անվտանգության թույլտվությունը, այն կլինի առաջիկա օրերին: Քանի որ ատոմակայանը մի կոճակ չէ, որ մեկ հպումով միացվի համակարգին, 36 ժամ է հարկավոր նորից վերականգնելու համար: Որեւէ խնդիր այս պահի դրությամբ Մեծամորի ատոմակայանում չկա:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք,վարակվածների ընդհանուր թիվը 1523 է
Հայաստանում ապրիլի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 50 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1...
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները ներխուժել են ֆաբրիկա
«Գլորիա» կարի ֆաբրիկայի մի քանի տասնյակից ավելի աշխատակիցներ այսօր՝ ապրիլի 21-ին, ներխուժել են գործարան եւ պահանջում են,...
Ունենք կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք, 75 առողջացած. 1 պացիենտ մահացել է
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 25-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք, ընդհանուր թիվը հասավ 1473-ի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 22-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...