ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր
Ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերում: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։
Պաշտպանության նախարարին զեկուցվել է սահմանագոտում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրության, կատարված և ընթացիկ ինժեներական ու ամրաշինական, հենակետերի վերազինման աշխատանքների և թիկունքային ապահովման խնդիրների մասին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է դիրքապահների հետ, հավաստիացրել, որ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանների շարունակական բարելավման հետ կապված խնդիրները մշտապես գտնվում են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում:
Դավիթ Տոնոյանը խրախուսել է բարձր լեռնային բարդ պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին և շնորհակալություն հայտնել գերազանց ծառայության համար:
Պաշտպանության նախարարն ունկնդրել է նաև զորամիավորման և զորամասերի հրամանատարների զեկույցները ստորաբաժանումների առջև դրված խնդիրների կատարման, անձնակազմի մարտական և բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի հետևողական բարձրացմանն ուղղված աշխատանքների մասին, տվել համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք, ընդհանուր թիվը հասավ 1473-ի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 22-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք,վարակվածների ընդհանուր թիվը 1523 է
Հայաստանում ապրիլի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 50 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1...
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները ներխուժել են ֆաբրիկա
«Գլորիա» կարի ֆաբրիկայի մի քանի տասնյակից ավելի աշխատակիցներ այսօր՝ ապրիլի 21-ին, ներխուժել են գործարան եւ պահանջում են,...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք. վարակվածների ընհանուր թիվը՝ 1339 է
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 20-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...