Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Էդմոնդ Ղազարյանը։
Այս մասին տեղեկանում ենք Նորք Մարաշ վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից։
«Նորք-Մարաշ համայնքի սիրելի բնակիչներ, հայտնում եմ, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ նշանակվել եմ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում: Վստահեցնում եմ ձեզ, որ իմ պաշտոնավարման ընթացքում հնարավորինս կանեմ ամեն ինչ հավուր պատշաճի՝ ձեզանից յուրաքանչյուրին աջակցելու, ձեր հոգսերը թեթևացնելու, առկա բոլոր խնդիրները լուծելու, ինչպես նաև այս վարչական շրջանի տարածքի բարեկարգման ծրագիրն ավելի լայնածավալ ու հետաքրքիր դարձնելու և այն լիարժեք իրականացնելու համար՝ հանուն համայնքի հարատևման։ Հուսով եմ՝ միասին մշտապես բարձր կպահենք համայնքի պատիվը»,- գրել է Ղազարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք,վարակվածների ընդհանուր թիվը 1523 է
Հայաստանում ապրիլի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 50 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1...
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները ներխուժել են ֆաբրիկա
«Գլորիա» կարի ֆաբրիկայի մի քանի տասնյակից ավելի աշխատակիցներ այսօր՝ ապրիլի 21-ին, ներխուժել են գործարան եւ պահանջում են,...
Ունենք կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք, 75 առողջացած. 1 պացիենտ մահացել է
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 25-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք, ընդհանուր թիվը հասավ 1473-ի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 22-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...