Այս փուլում վիրուսի տարածման տենդենցը վերահսկելի է. Ավինյան
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը կառավարության այսօրվա նիստում տեղեկացրեց, որ երեկ երեկոյան տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ որոշումը թարմացվել է, և մի շարք ոլորտներում տնտեսական գործունեության տեսակները թույլատրվել են, մասնավորապես՝ մշակվող արդյունաբերության հատվածում:
Նա հայտնեց՝ որոշակիորեն փոփոխվել է տեղաշարժի սահմանափակումների հետ կապված իրավիճակը:
«Մարզային անցակետերը հանվել են, հիմնականում բոլոր մարզերում արդեն տարածվածություն ունենք վիրուսի, այդ ուժերը կենտրոնացնելու ենք այն հատվածներում, որտեղ կա վերահսկողության կարիք, նաև օգտագործելու ենք համայնքային սահմանափակումները, եթե տեսնենք՝ որևէ համայնքում բռնկում է տեղի ունենում»,- ասաց նա:
Ավինյանն ասաց՝ ինչպես խոստացել էին՝ փուլային տարբերակով, կամաց-կամաց գնում են դեպի բացում: Պարետը տեղեկացրեց՝ այս փուլում վիրուսի տարածման տենդենցը վերահսկելի է, և եթե այս կերպ շարունակվի՝ տնտեսական գործունեության տարբեր տեսակներ կբացեն:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք,վարակվածների ընդհանուր թիվը 1523 է
Հայաստանում ապրիլի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 50 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1...
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները ներխուժել են ֆաբրիկա
«Գլորիա» կարի ֆաբրիկայի մի քանի տասնյակից ավելի աշխատակիցներ այսօր՝ ապրիլի 21-ին, ներխուժել են գործարան եւ պահանջում են,...
Ունենք կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք, 75 առողջացած. 1 պացիենտ մահացել է
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 25-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք, ընդհանուր թիվը հասավ 1473-ի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 22-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...