ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարդենիսից մոտ 150 մարդ արդեն տեղափոխվել է Երեւանի ու Ծաղկաձորի տարբեր հյուրանոցներ. մարզպետ
Վարդենիս քաղաքից մոտ 150 մարդ արդեն տեղափոխվել է Երեւանի ու Ծաղկաձորի տարբեր հյուրանոցներ, մյուսները, որ նման ցուցումներ ունեն, ինքնամեկուսացված են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Մարզպետը հիշեցրեց, որ Պարետի որոշմամբ այսօր առավոտյան ժամը 8-ից Վարդենիսում տեղաշարժի գրաֆիկ է սահմանվել, քաղաքի մուտքերի մոտ 5 անցակետ է դրվել: Ոստիկանության աշխատակիցները, ԱԱԾ-ի աշխատակիցները, ռազմական ոստիկանության, մարզպետարանի աշխատակիցները աշխատում են ըստ պարետատան ցուցումների:
Նա տեղեկացրեց, որ պարետի որոշման փոփոխություններ են տեղի ունեցել եւ Վարդենիս քաղաքից որոշակի գործունեության տեսակների առումով կարող են դուրս գալ միայն այն մարդիկ, որոնք մարզպետարանի ներկայացուցչից կստանան կնիքով հատուկ փաստաթուղթ, որտեղ կլինեն ձեւակերպումներ, թե տվյալ անձը ինչ գործունեության համար ուր է գնում: Միայն այդ դեպքում կթույլատրվի նրանց ելքը Վարդենիս քաղաքից դուրս:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Սուրբ նահատակների հիշատակին նվիրված հարգանքի տուրք գեղարվեստական ծրագրով
Սուրբ նահատակների հիշատակին նվիրված հարգանքի տուրք գեղարվեստական ծրագրով: Մանրամասները՝ տեսանյութում։
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները ներխուժել են ֆաբրիկա
«Գլորիա» կարի ֆաբրիկայի մի քանի տասնյակից ավելի աշխատակիցներ այսօր՝ ապրիլի 21-ին, ներխուժել են գործարան եւ պահանջում են,...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք, ընդհանուր թիվը հասավ 1473-ի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 22-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք,վարակվածների ընդհանուր թիվը 1523 է
Հայաստանում ապրիլի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 50 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1...